Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևների, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Նավթապահեստարանների պայթյունը հանգեցնում է մթնոլորտ մեծ քանակությամբ ածխաջրածնային թունավոր միացությունների, ծծմբի և ազոտի օքսիդների արտանետման: Եթե այդ ընթացքում անձրև է սկսվում, ապա այն դառնում է շատ վտանգավոր և օժտված է լինում ուժեղ թթվային հատկություններով»,- հայտնում են երկրի փրկարար ծառայությունից:
Նրանք նշել են, որ նման երևույթը կարող է հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների և լուրջ վնաս հասցնել թոքերին:
Այդ կապակցությամբ իրանական Կարմիր մահիկը նավթապահեստարանների պայթյունից հետո տեղումների դեպքում խորհուրդ է տվել ոչ մի դեպքում դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ պատսպարվել ծածկի տակ։
Ըստ փրկարարների՝ մաշկի վրա անձրևի կաթիլների ընկնելու դեպքում այդ հատվածը չի կարելի տրորել, քանի որ դա նպաստում է քիմիական միացությունների ներթափանցմանը մաշկի տակ. անհրաժեշտ է այն լվանալ ջրով:
Նմանատիպ հոդվածներ
Փեզեշքիանը զգուշացնող հայտարարություն է արել
Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ցանկացած երկրի հարձակումներին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան։ «...
Իրանցի այաթոլլաները կոչով դիմել են կառավարությանը
Երկու ազդեցիկ և արմատական իրանցի այաթոլլաները կոչ են արել կառավարությանն արագացնել նոր Գերագույն առաջնորդի ընտրություն...
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...
Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է
«Ջախջախիչ պարտություն կրած Իրանը ներողություն է խնդրել և հանձնվել իր մերձավորարևելյան հարևաններին՝ խոստանալով, որ այլևս...