Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին
Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանի ուղղությամբ իրականացված նոր հարվածների մասին։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հարվածների թիրախների թվում եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատարական կետերը և կառավարման կենտրոնները։ Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել ԻՀՊԿ Իմամ Հուսեյնի անվան կենտրոնական ռազմական համալսարանի տարածքում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ռազմական գործողությունների ղեկավարումը կազմակերպելու համար, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստներին և արտադրական օբյեկտներին։
ԻՀՊԿ-ն իր հերթին հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Ներքին անվտանգության ուժերի շտաբին, Բասիջի բազաներին և հետախուզական հրամանատարական կենտրոնին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...
Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդի ընտրության մասին
Իրանը չի կարծում, որ ժամանակը եկել է քննարկելու ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է...