Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդի ընտրության մասին
Իրանը չի կարծում, որ ժամանակը եկել է քննարկելու ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք դեռ չենք հասել այդ կետին», - ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմանների դեպքում Իրանը կհամաձայնվի դադարեցնել ռազմական հակամարտությունը։ «Պատերազմի լիակատար դադարեցումը անհրաժեշտ է. առանց դրա մենք կշարունակենք պայքարել մեր ժողովրդի և անվտանգության համար»։
Արաղչին խոսել է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության մասին:
«Սա միայն Իրանի ժողովրդի հարցն է. ոչ ոք չպետք է միջամտի այս հարցին։ Սա միայն Իրանի ժողովրդի հարցն է, ոչ ոք ուրիշ», - ասել է նա մեկնաբանելով Թրամփի այն հայտարարությունները, որ ԱՄՆ-ն պետք է մասնակցի Իրանի նոր ղեկավարության ընտրության գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...
Փեզեշքիանը զգուշացնող հայտարարություն է արել
Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ցանկացած երկրի հարձակումներին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան։ «...
Իրանցի այաթոլլաները կոչով դիմել են կառավարությանը
Երկու ազդեցիկ և արմատական իրանցի այաթոլլաները կոչ են արել կառավարությանն արագացնել նոր Գերագույն առաջնորդի ընտրություն...
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...