Ադրբեջանում հեղաշրջում ծրագրած պատգամավորը հրաժարվում է ցուցմունք տալ․ մանրամասներ
Ադրբեջանում Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին և մյուս քաղաքական կալանավորներին։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոմիտեն պնդում է, որ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի և կոչ է անում միջազգային կառույցներին առավել ակտիվ արձագանքել իրավիճակին, կազմակերպել բողոքի ցույցեր։
Քերիմլին ձերբակալվել է 2025 թվականի նոյեմբերին՝ իր խորհրդական Մամեդ Իբրահիմի հետ միասին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնի կերպով փոփոխելու նպատակով գործողություններ իրականացնելու համար։
Ալի Քերիմլին հրաժարվում է ցուցմունք տալ՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքները հիմնազուրկ են։ Պաշտպանության կոմիտեի համանախագահ Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ ընդդիմադիր գործիչը երկար տարիներ ենթարկվել է հետապնդումների։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...