Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո, կառավարության կողմից Հայաստանում սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,- ասել է Անդրեասյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել։
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, և այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...
Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝...
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...