Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն ծանր պատմական ցիկլին, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների հետևանքով, երբեմն իրենից անկախ պայմաններում ձեռք է բերել անկախություն և պետականություն, իսկ հետո նույնպիսի հանգամանքների բերումով՝ հաճախ իր որոշումներից անկախ, կորցրել է դրանք։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր ձևակերպումը։
«2018-ին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, դուրս գալ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր՝ պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումներից:
Եվ ահա, թույլ տվեք համոզմունքով և համոզված պնդել, որ 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր, բացառապես մեր կայացրած որոշումներից:
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝...
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...