Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից։
Կարլսոնը ներողություն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Իսրայելում դեսպան Մայք Հաքաբիի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, թե Հերցոգը այցելել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կղզի։
X հարթակում հրապարակված տեսանյութում Կարլսոնը նշել է, որ Իսրայելի նախագահի գրասենյակից նամակ է ստացել, որտեղ ընդգծվում է՝ Հերցոգը երբեք չի հանդիպել և որևէ կապ չի ունեցել Էփշտեյնի հետ։
«Ես որևէ ապացույց չունեմ, որ նա երբևէ այցելել է կղզի։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ակնարկեցի՝ իբր գիտեմ մի բան, որն իրականում չգիտեի», — հայտարարել է Կարլսոնը։
Իսրայելի նախագահի գրասենյակը նախկինում ևս հերքել էր Հերցոգի և Էփշտեյնի միջև որևէ կապի մասին ակնարկները՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները փաստական հիմք չունեն։
Նմանատիպ հոդվածներ
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ: Հունգարիայի և Լեհաստանի վարչապետները սո...
ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով...
Լվովի ահաբեկչության բոլոր մանրամասները չեն կարող հրապարակվել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկին հայտնել է Լվովում տեղի ունեցած ահաբեկչության չհրապարակվող մանրամասների մասին Զելեն...
«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»․ Ֆոն դեր Լեյենի ուղերձը Մյունխենում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել կոշտ ուղերձով՝ հայտա...