Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ:
Հունգարիայի և Լեհաստանի վարչապետները սոցցանցում հրապարակային բանավեճ են ծավալել Ուկրաինային եվրոպական աջակցության շուրջ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X հարթակում գրել է, որ Վիկտոր Օրբանը «վերջերս արգելափակել է Եվրոպայի օգնությունը Ուկրաինային», իսկ լեհական «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին փորձում է արգելափակել ԵՄ պաշտպանական ներդրումների ծրագիրը՝ այսինքն պաշտպանական և լեհական ռազմարդյունաբերության համար նախատեսված միջոցները։
«Գուշակեք, թե ով է գոհ», - գրել է Տուսկը։
Ի պատասխան՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրապարակայնորեն դիմել է Տուսկին։
«Սիրելի Դոնալդ Տուսկ, ես պատասխանատու եմ Հունգարիայի և հունգարացիների համար։ Եթե որևէ մեկը նրանց վնաս է պատճառում, ես պարտավոր եմ պաշտպանել նրանց», - ընդգծել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից։ Կարլսոնը ներողություն...
ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով...
Լվովի ահաբեկչության բոլոր մանրամասները չեն կարող հրապարակվել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկին հայտնել է Լվովում տեղի ունեցած ահաբեկչության չհրապարակվող մանրամասների մասին Զելեն...
«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»․ Ֆոն դեր Լեյենի ուղերձը Մյունխենում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել կոշտ ուղերձով՝ հայտա...