ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով իշխող կուսակցության գլխավոր ու կարևոր ձեռքբերումները:
«1. Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս և ավել սահմանին զոհ չունենք։
2. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելել ԱՄՆ փոխնախագահը։
3. Ամերիկյան տեխնոհսկա ընկերությունը Հայաստանում մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում է պատրաստում՝ ԱԲ «գործարան» հիմնելու համար։
4. Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 65 տարին լրացած անձինք ստանում են անվճար առողջապահություն։
5. Գրեթե օրական ռեժիմով նորակառույց դպրոց կամ մանկապարտեզ է բացվում։
6. Սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ հազարավոր տներ են կառուցվում։
7. Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 7.9%, ինչն աշխարհի լավագույն ցուցանիշներից է։
8. Վերջին 7 տարում Հայաստանում ստեղծվել է 300 հազարից ավել նոր գրանցված աշխատատեղ։
9. Վերջին տարիներին առաջին անգամ արտագաղթի փոխարեն ունենք ներգաղթ։
10. Խաղաղություն է։
Ու հենց էս պահին վրա են հասնում «փրկիչները» ու սկսում փրկել։ Մեկը կրկեսում ներկայացում է տալիս, մյուսը տապան է կառուցում, էն մեկի թիմն էլ Հայաստանով ընկած գնացքի ռելս է ման գալիս, որը սա չի ծախել, որ հետը նկարվի»,- գրել է Ալեքսանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից։ Կարլսոնը ներողություն...
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ: Հունգարիայի և Լեհաստանի վարչապետները սո...
Լվովի ահաբեկչության բոլոր մանրամասները չեն կարող հրապարակվել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկին հայտնել է Լվովում տեղի ունեցած ահաբեկչության չհրապարակվող մանրամասների մասին Զելեն...
«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»․ Ֆոն դեր Լեյենի ուղերձը Մյունխենում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել կոշտ ուղերձով՝ հայտա...