Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում ևս փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 21-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթեր
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին և այլ գերատեսչություններին սկսել այլմոլորակայինների կյանքի և անհ...
«Ռոսկոմնադզորի» պահանջները՝ անպատասխան․ Մոսկվայի հայտարարությունը Telegram-ի մասին
Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մակսուտ Շադաևը հայտարարել է, որ Telegram մեսենջերը, ռուսական կողմի պնդմամբ, համագործ...