«Ռոսկոմնադզորի» պահանջները՝ անպատասխան․ Մոսկվայի հայտարարությունը Telegram-ի մասին
Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մակսուտ Շադաևը հայտարարել է, որ Telegram մեսենջերը, ռուսական կողմի պնդմամբ, համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Նրա խոսքով՝ ռուսական իրավասու մարմիններն ունեն տվյալներ, ըստ որոնց՝ հարթակը հասանելիություն է տրամադրում օգտատերերի հաղորդագրություններին։
Շադաևը նշել է, որ, իր պնդմամբ, այդ տեղեկատվությունն օգտագործվում է Ուկրաինայում ռուսական բանակի դեմ գործողություններում։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Telegram-ը չի արձագանքել «Ռոսկոմնադզորի» կողմից ուղարկված շուրջ 150 հազար պահանջներին՝ արգելված տեղեկատվությունը հեռացնելու վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ ներկայումս Telegram-ում դանդաղեցված է մեդիաֆայլերի փոխանցումը, մինչդեռ տեքստային հաղորդագրությունների հասանելիությունը պահպանվում է։
Telegram-ի կողմից այս հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական արձագանք չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթեր
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին և այլ գերատեսչություններին սկսել այլմոլորակայինների կյանքի և անհ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրի...