Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցների վրա կարող են տարածվել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կիրառվող արգելանքներ կամ գումարի բռնագանձումներ, եթե տվյալ հաշվի օգտատիրոջ նկատմամբ առկա է կատարողական վարույթ: Փոփոխությունը պայմանավորված է ՀՀ օրենսդրության փոփոխությամբ: Հիշեցնենք, որ «Իդրամ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Այս հաղորդագրությունից հետո Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստացել իր ռադիոլսողներից:
Auroranews-ին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ կատարողական վարույթի շրջանակում ս․թ․ մարտի 2-ից պարտապանի ունեցած պարտավորության չափով արգելանք է կիրառվելու, և բռնագանձվելու են վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին, այսինքն՝ էլեկտրոնային դրամապանակում, առկա դրամական միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
«Ռոսկոմնադզորի» պահանջները՝ անպատասխան․ Մոսկվայի հայտարարությունը Telegram-ի մասին
Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մակսուտ Շադաևը հայտարարել է, որ Telegram մեսենջերը, ռուսական կողմի պնդմամբ, համագործ...
Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթեր
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին և այլ գերատեսչություններին սկսել այլմոլորակայինների կյանքի և անհ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրի...