Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
«2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։
Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։
Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։
Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահո...
2026 թ. հունվարն ամենամեծ զբոսաշրջային հոսքը ցուցաբերած ամիսն է Հայաստանում
2026 թ. հունվարը Հայաստանի բոլոր հունվարներից լավագույնն է զբոսաշրջային հոսքերի առումով։ Այս մասին Ֆինանսավարկային և բյո...
Նշված փողոցներում կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը
Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝փետրվարի 9-ին՝...