ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է FlightRadar հարթակը՝ հղում անելով թռիչքների մոնիթորինգի տվյալներին։
Մամուլի տեղեկություններով՝ թռիչքների հիմնական մասը իրականացվել է փետրվարի 4-ից 8-ը։ Դիտարկումների համաձայն՝ այդ ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ևս 9-ը ուղևորվել են Ադրբեջան։ Թռիչքները գրանցվել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-11-ը սպասվող այցերի նախաշեմին Երևան և Բաքու։
Գրեթե բոլոր թռիչքներն իրականացվել են Boeing C-17A Globemaster III տիպի ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, որոնք նախատեսված են մեծածավալ բեռների տեղափոխման համար և ունեն մինչև 77,5 տոննա բեռնատարողություն։
Բացի այդ, դեպի Երևան և Բաքու թռիչքներ են իրականացրել նաև Lockheed Martin MC-130J Commando II մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումների կողմից։ Նույն տիպի ինքնաթիռներով ևս երկու թռիչք է գրանցվել դեպի Վրաստան։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան կստանա նոր մարտական ինքնաթիռներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը առաջիկայում կհամալրվի նոր մարտական ինքնաթիռներով՝ արդեն ձե...
Իսրայելը ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի բալիստիկ հրթիռների վտանգի մասին
Վերջին հանդիպումների ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները իրենց ամերիկացի գործընկերներին զգուշացրել են,...
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը եղել է Ուկրաինայի կողմից
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը տրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստա...
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զին...