Քաղաքականություն

ԱՄՆ-ը մոտ է Վենեսուելայի նավթային հանքավայրերի շուրջ խոշոր գործարքի․ Axios

ԱՄՆ-ը մոտ է Վենեսուելայի նավթային հանքավայրերի շուրջ խոշոր գործարքի․ Axios
ԱՄՆ-ը մոտ է Վենեսուելայի իշխանությունների հետ երկրի ավելի քան տասը գործող նավթային հանքավայրերի մշակման նախագծերում մասնաբաժին ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության կնքմանը։ Այս մասին հայտնում է…

ԱՄՆ-ը մոտ է Վենեսուելայի իշխանությունների հետ երկրի ավելի քան տասը գործող նավթային հանքավայրերի մշակման նախագծերում մասնաբաժին ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության կնքմանը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։


Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով՝ խոսքը հանքավայրերի մասին է, որոնք նախկինում վերահսկվել են Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ կապ ունեցող որոշ պաշտոնյաների և մենեջերների կողմից։ Աղբյուրը նաև պնդել է, որ դրանցից մի քանիսը նախկինում փաստացի վերահսկվել են Չինաստանի կողմից։


Բանակցությունները վարում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Գործընթացում կարևոր դեր ունի նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։


Axios-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Վենեսուելայի իշխանությունները զգուշավոր են վերաբերվում երկրի բնական պաշարներում ԱՄՆ-ին մասնաբաժին տրամադրելու ծրագրին։


«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ցույց տալու համար, թե դա ինչ օգուտ կարող է բերել Վենեսուելայի ժողովրդին»,– ասել է ամերիկացի պաշտոնյան։


Axios-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի ներկայությունը Վենեսուելայում ընդլայնվել է 2026 թվականի հունվարի իրադարձություններից հետո, երբ ամերիկյան հատուկջոկատայինների գործողության արդյունքում Նիկոլաս Մադուրոն գերեվարվել էր, իսկ երկրի ղեկավարումն անցել էր Դելսի Ռոդրիգեսին։


Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ամերիկյան ExxonMobil-ը բանակցություններ է վարում Վենեսուելայում նավթի արդյունահանման իրավունքներ ձեռք բերելու շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250