Զելենսկին հերքել է ընտրությունների մասին լուրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փետրվարի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նա բրիֆինգի ընթացքում նաև բացառել է Մոսկվա բանակցային պատվիրակություն ուղարկելու տարբերակը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում ընտրություններ կարող են կազմակերպվել միայն անվտանգության հստակ երաշխիքներ և հրադադար ապահովվելու դեպքում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի սպառնում Կիևին անվտանգության երաշխիքներից զրկել, եթե ընտրություններ չանցկացվեն։
Նախագահը նաև հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների նպատակով հանդիպել ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ որևէ չեզոք երկրի տարածքում, սակայն ոչ Ռուսաստանի և ոչ էլ Բելառուսի։
Ավելի վաղ Times of Ukraine-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Կիևը քննարկում է Մոսկվա պատվիրակություն ուղարկելու հնարավորությունը։ Financial Times-ն էլ տեղեկացրել էր, որ ուկրաինական իշխանությունները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին՝ մինչև մայիսի 15-ը անցկացնել նախագահական ընտրություններ և հանրաքվե Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Պայթյուններ Ռուսաստանի Ուխտա քաղաքում
Ռուսաստանի Ուխտա քաղաքում պայթյուններ են որոտացել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պայմաններում: Այս մասին հայտնում են...
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զին...
Ուկրաինացիները վարժանքի ժամանակ «ոչնչացրել» են ՆԱՏՕ-ի երկու գումարտակ
Էստոնիայում անցկացված Hedgehog 2025 զորավարժությունների ընթացքում ուկրաինացի անօդաչու սարքերի օպերատորները պայմանական սց...