Չեղարկվել է պատերազմի մասնակից Էրիկ Գասպարյանի մոր՝ 15 հազար դրամ տուգանքի արձանագրությունը
Երևանի քաղաքապետարանը չեղյալ է համարել 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպա Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինե Գասպարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Էրիկ Գասպարյանի մոր նկատմամբ Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու դիմաց իբրև չվճարելու համար կազմվել է 15 հազար դրամ տուգանքի արձանագրություն։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նրան ավելի վաղ քաղաքապետարանի և վարչական շրջանի կողմից տրամադրվել էր անվճար երթևեկության քարտ, որպեսզի կարողանա այցելել «Զինվորի տուն», որտեղ բուժում է ստանում որդին։
Դեպքը լայն արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում, հնչել էին կոչեր՝ վերացնելու վարչական ակտը։ Ավելի ուշ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ քաղաքապետարանից իրեն տեղեկացրել են՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը չեղյալ է համարվել։
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանն ավելի ուշ պարզաբանել է, որ գործող կարգավորմամբ հաշմանդամություն ունեցող անձի անվճար երթևեկության արտոնությունը տրամադրվում է հենց շահառուին և չի տարածվում նրան ուղեկցող անձի կամ ընտանիքի անդամի վրա։ Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ քննարկվում է նախագիծ, որով որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների, ուղեկցողների կամ ընտանիքի անդամների համար ևս կարող է նախատեսվել արտոնյալ կամ անվճար երթևեկություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունո...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...