Ամերիկան թևակոխել է գիտության և տեխնոլոգիաների նոր «ոսկե դարաշրջան». Թրամփ
ԱՄՆ-ը թևակոխել է գիտության և տեխնոլոգիաների նոր «ոսկե դարաշրջան»։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ամերիկյան Micron ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ում նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծման համար 10 միլիարդ դոլարի ներդրման մասին։ Թրամփը նշել է, որ այդ ներդրումները հնարավորություն կտան Միացյալ Նահանգներին պահպանել առաջատար դիրքերը արհեստական բանականության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում։
«Նախկինում ստանձնած 250 միլիարդ դոլարի հսկայական ներդրումային պարտավորության հետ միասին նրանք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում ամերիկացիների համար։ Մենք կրիտիկական նշանակության տեխնոլոգիաները վերադարձնում ենք ԱՄՆ»,– գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քաղաքականության շնորհիվ ընկերությունները տրիլիոնավոր դոլարներ են ներդնում Միացյալ Նահանգներում։
«Ես հստակ հայտարարել եմ, որ Ամերիկան առաջնորդելու է գիտության նոր ոսկե դարաշրջանի ճանապարհը։ Արդյունքներն իրենք են խոսում իրենց մասին»,– նշել է Թրամփը։
Նա նաև շնորհավորել է Micron-ի գլխավոր տնօրեն Սանջայ Մեհրոտրային՝ հայտարարելով, որ «Ամերիկայի ոսկե դարաշրջանը եկել է»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում...
Առաջարկվում է անվանափոխել երեք նախարարություն․ Գալյան
Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կի...
Կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավի» աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց...