Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին

ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին
ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ ստանձնած պարտավորություններին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր…

ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ ստանձնած պարտավորություններին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից առաջ։


Քոլբին նշել է, որ դաշինքի ամրապնդման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, սակայն, նրա խոսքով, դեռ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է մշակել։


«Եվրոպան շարունակում է չափազանց կարևոր ուղղություն մնալ Միացյալ Նահանգների համար»,– հայտարարել է Պենտագոնի փոխղեկավարը։


Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնն իր առաջնահերթ ուղղություններից է համարում Արևմտյան կիսագունդը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250