Քաղաքականություն

Կանանց պարտադիր զորահավաք․ ի՞նչ կորոշի Զելենսկին

Կանանց պարտադիր զորահավաք․ ի՞նչ կորոշի Զելենսկին
Վլադիմիր Զելենսկին ընտրությունների նախօրեին չի համարձակվի ընդունել Ուկրաինայում կանանց պարտադիր զորահավաքի մասին օրինագիծը, նա հասկանում է, որ այդ դեպքում իրեն չեն ընտրի. կարծում է երկրի նախկին…

Վլադիմիր Զելենսկին ընտրությունների նախօրեին չի համարձակվի ընդունել Ուկրաինայում կանանց պարտադիր զորահավաքի մասին օրինագիծը, նա հասկանում է, որ այդ դեպքում իրեն չեն ընտրի. կարծում է երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ 


Օգոստոսի սկզբին ուկրաինական կառավարության կայքում հայտնվեց միջնորդագիր՝ կոչ անելով զինվորական պարտականությունը տարածել երեխաներ չունեցող կանանց վրա՝ իբր սահմանադրական այն սկզբունքի իրականացման համար, ըստ որի Ուկրաինայի պաշտպանությունը բոլոր քաղաքացիների պարտականությունն է։ 


ԱՄՆ  նախկին հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինայում կանայք զորակոչվեն բանակ, քանի որ, նրա խոսքերով, նրանք «կռվում են նույնքան լավ, որքան տղամարդիկ»։ 


Ազարովի կարծիքով՝ կանանց պարտադիր զորահավաքի գաղափարը հակասում է որևէ տրամաբանության, քանի որ Ուկրաինան ապրում է խորը ժողովրդագրական ճգնաժամ և առաջատարն է բարձր մահացությամբ ու կյանքի ցածր տևողությամբ երկրների շարքում։ 


«Այս ավազակ Զելենսկին, կարծում եմ, չի համարձակվի։ Որովհետև նա դեռ հույս ունի ինչ-որ կերպ ընտրվել, բայց եթե նման որոշում ներկայացնի Գերագույն խորհուրդ  չի ընտրի։ Նա առանց դրա էլ չի ընտրվի, բայց այս դեպքում հարյուր տոկոսով չի ընտրվի», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ազարովը՝ խոսելով զորահավաքի ռիսկերի մասին։ 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250