ՆԳՆ-ն փոխում է ապագա վարորդների կրթության համակարգը
Վարելու հմտությունների որակը բարձրացնելու և անվտանգային մշակույթ ձևավորելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր և ապահովել դրա որակը, հայտնում են ՆԳՆ-ից։
«Կրթությունը՝ առաջին պարտադիր քայլ
Վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։
Լիցենզավորում՝ կրթության որակի ստանդարտի ապահովման համար
Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Հրահանգիչների որակավորում
Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։
Վարկանշավորումը (ռեյտինգավորումը)՝ որակը բարձրացնելու խթան
Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին՝ որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։
Այսպիսով՝ վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունո...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...