Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ իրադարձություն, քան մարդկության զանգվածային ուղևորությունը դեպի Լուսին, այնուհետև՝ դեպի Մարս։
Նա նշել է, որ նման առաքելությունների ընթացքում հնարավոր է հանդիպել այլմոլորակային կյանքի հետքեր։ Մասկի խոսքով՝ չի բացառվում, որ մարդկությունը կարող է հայտնաբերել միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած քաղաքակրթությունների ապացույցներ կամ հին այլմոլորակային կառույցների մնացորդներ։
Գործարարը նաև ներկայացրել է իր պատկերացումները ծրագրի իրականացման վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հիմնել քաղաքներ Լուսնի վրա և ստեղծել հատուկ մեկնարկային հարթակներ կամ կատապուլտներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձակել արհեստական բանականությամբ հագեցած արբանյակներ՝ տիեզերական հետազոտությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Ուկրաինացի սկելետոնիստը որակազրկվել է սաղավարտի պատճառով
Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Գերասկևիչին՝ արգելված սաղավարտ կրելու համար։...
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոս...