Խաղաղության քայքայում չի լինելու, հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով
Ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․
«Սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետև նորից եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու, մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Սահմանազատման և կապուղիների TRIPP-ի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որովհետև սահմանը երկար է և սահմանազատումը բնականոն ճանապարհով բավականին երկար կտևի: Իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները նաև հեռավար աշխատում են, որովհետև տարբեր փաստաթղթեր, արձանագրությունների նախագծեր են մշակում, այսինքն՝ ամենօրյա աշխատանք գնում է, իրականում սահմանազատումը շատ-շատ մանրամասն և բարդ գործընթաց է, և դա շարունակվում է և շարունակվելու է։
Կապուղիների, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք: Այն հատվածներում, որտեղ պետք է անցնի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, իրեն պետք է 500 մ լայնությամբ տարածք, մենք մեկ ու կես կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում և սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, այդ միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան․ նախարար
Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին սոցցանցի իր էջո...
Իլհամ Ալիևը և Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրու...
Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ մ...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...