Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ միայն որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ պատարագների ժամանակ չպետք է քաղաքական քարոզներ տարվեն։
Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին ասել է․ «ԱՄՆ փոխնախագահի այցից ստացանք այն արդյունքը, ինչին սպասում էինք։
Այցի մթնոլորտը նույնիսկ ավելի դրական էր, քան ակնկալվում էր։ Ուրախ եմ արձանագրել, որ այն հանրության շրջանում ունեցավ դրական ընկալում։ Սա կարևոր և արտահայտիչ դրսևորում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան․ նախարար
Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին սոցցանցի իր էջո...
Իլհամ Ալիևը և Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրու...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...