Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-15-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 11-ի ցերեկը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։Բոլորին խ...
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը
Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի միջև երկխոսության կարևորագույն կետ է, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայ...
Դոլարը նվազել է․ տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 10-ի դրությամբ
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ ...