Քեյր Սթարմերը ստիպված կլինի հրաժարական տալ․ Bloomberg
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ստիպված կլինի հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրներին։
Նման խոսակցությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի ընկերոջ՝ Պիտեր Մանդելսոնի՝ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակման շուրջ առաջացած սկանդալի հետ։
Ըստ հրապարակման՝ սկանդալն արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան ՄաքՍուինիի հրաժարականին։
Պարբերականի փոխանցմամբ՝ իշխող Լեյբորիստական կուսակցության մի շարք պատգամավորներ զարմացած են մնացել, որ Սթարմերը նախկինի պես պահպանում է իր պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ հենց նա է թույլատրել Մանդելսոնին դեսպան նշանակել: Ինչպես նշել Է գործակալությունը, որոշ աշխատակիցներ մասնավոր կարգով կոչ են անում կառավարության անդամներին համոզել վարչապետին հրաժարական տալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...
64 միլիարդ դրամի բռնագանձումներ՝ հարկադիր կատարման նոր ռեկորդը
2025 թվականին Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գրանցել է աննախադեպ ցուցանիշներ։ Թեև հա...
Անընդունելի է․ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից․ ԱԳ նախարար
Իրանը չի պատրաստվում հրաժարվել ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝...