Քաղաքացուն խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Քաղաքացուն առերևույթ խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (խոշտանգումը-խմբ.) 1-ին մասով»,- հայտնել են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել:
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին․ Փաշինյան
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե...
Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր...
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...