Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյուղում, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարեք էկոնոմիկայի նախարարություն, և մենք արագ կկազմակերպենք մթերման կետ այդ գյուղում: Այս մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ինձ ասեք գյուղ, տեղ, որտեղ կա 700 լիտր կաթ: Եթե մարդիկ ուզում են այդ կաթը հանձնել գյուղում, ու չկա մթերման կետ, մենք շատ արագ կկազմակերպենք մինիմում 180 դրամով, որովհետև ինձ դիմում են մեր արտադրողները և խնդրում են կաթ, որովհետև կաթ չկա Հայաստանում, դրա պատճառով գները նախորդ տարվա նկատամամբ բարձրացել են: Ոչ թե կաթ չկա, այլ այնքան չկա, ինչքան պետք է: Եվ ցանկացած տեղ, գյուղ ինձ ասեք, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, ու մենք շատ արագ կկազմակերպենք: Կգա արտադրողը, իր մթերումը կիրականացնի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...
Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է հունիսի 7–ին
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի...