Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է, հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել: Այդ մասին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:
Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար:
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ասել է նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածության և խաղաղության իդեալին նվիրվածությունն էին, ըստ Փաշինյանի, խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոնները:
Նմանատիպ հոդվածներ
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին․ Փաշինյան
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...