Ոստիկանի կողմից բռնության դեպքի վերաբերյալ ՄԻՊ-ը գրություն է ուղարկել գլխավոր դատախազություն
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։
Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:
Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
ԻՐԱԶԵԿՈՒՄ. Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
Ավելի վաղ հայտնել էինք․« Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Ռուսաստանի երկու քաղաքացիներ համարվում են Բայմուրադովայի սպանության կասկածյալներ․ ՔԿ-ն մանրամասնել է
Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության հարցմանը և պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի երկու...
Նիդեռլանդների թագուհի Մաքսիման կծառայի հոլանդական բանակում
Նիդեռլանդների թագուհի Մաքսիման կծառայի որպես պահեստազորային հոլանդական բանակում, հաղորդում է RTL Nieuws-ը՝ հղում անելով...