Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- նշել է նա։
Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը նշել է․
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։
Լրագրողների արձագանքին այն մասին, որ քահանաներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի հեղինակած «եկեղեցու բարենորոգման ծրագրին», Սուրեն Պապիկյանը պատասխանել է․ «Սուտ է, նման բան չկա։ Ամեն ինչ հրապարակային է»։
Հարցին՝ կարո՞ղ էր ՊՆ-ը առանց Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելու նման որոշում կայացնել, նախարարը պատասխանել է․
«Հայաստանում բոլոր ինստիտուտներն աշխատում են։ Թող բողոքարկեն, դատարան դիմեն, եթե այդպես է։ Ես չեմ կարծում, որ այդպես է, համաձայն չեմ նրանց հետ։ Իմ բոլոր գործողություններն իրավաչափ են և տեղին»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...
Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է հունիսի 7–ին
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի...