Ընդդիմադիր շրջանակներին ձեռնտու չէ խաղաղությունը. Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Արմեն Ռուստամյանի հայտարարություններից մեկին:
«Դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե խաղաղությունը «փուչիկ» է, իսկ TRIPP նախագիծը չի բխում ՀՀ ինքնիշխանությունից և, մեծ հաշվով, երկրի շահերից, նշելով նաև, որ իրենց իշխանության գալու դեպքում այն կվերաբանակցեն։
Այն, որ հայաստանյան այս ընդդիմադիր շրջանակներին ձեռնտու չէ խաղաղությունը և Հայաստանի հնարավորությունների ու ինքնիշխանության ամրապնդումը, բազմիցս նշել ենք։
Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղությունը տվյալ ուժերի քաղաքական գոյության համար լուրջ սպառնալիք է, և նրանք ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու խաղաղության և Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման օրակարգերը, քանի որ սպասարկում են այլ օրակարգեր, որտեղ, ինչպես հայտարարում են իրենց քաղաքական ու գաղափարական գործընկերները, Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան։
Մենք դա թույլ չենք տա»,- գրել է Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...