Չեխիայի ԱԳ նախարարը քննադատել է նախագահ Պավելին
Չեխիայի նախագահ Պետր Պավելի՝ Ուկրաինային չեխական արտադրության ենթաձայնային կործանիչներ նվիրաբերելու մասին հայտարարությունը նվազեցրել է այդ հնարավորությունը, այլ ոչ թե մեծացրել, չեխական հեռուստատեսությամբ հեռարձակվող քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան՝ հավելելով, որ Պավելը նախապես չի խորհրդակցել չեխական կառավարության հետ այս հարցի շուրջ։
Ուրբաթ օրը Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Չեխիայի նախագահ Պավելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Չեխիան կարող է շատ արագ Ուկրաինային փոխանցել մի քանի չեխական արտադրության ենթաձայնային կործանիչներ՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու նպատակով։
«Նախագահը հավանաբար նվազեցրել է նման հնարավորության հավանականությունը, այլ ոչ թե մեծացրել։ Նա վարվել է ինչպես ցուլը ճենապակու խանութում։ Գուցե ավելի լավ կլիներ, որ նա իր ժամանակը նվիրեր որոշ խորհրդանշական գործողությունների, ինչպիսիք են ծաղկեպսակներ դնելը և պետական պարգևներ ստանալը», - ասել է արտաքին գործերի նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։...
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...