ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։
Հայցով ՀԷՑ-ի սեփականատերերը պահանջում են, որ դատարանը Պապոյանին պարտավորեցնի հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք նա ասել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ ՀԷՑ–ի սեփականատերերը հերքել էին Պապոյանի հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին։ Ըստ հայցվորի` նման հայտարարությունները զրպարտչական են և չեն համապատասխանում իրականությանը։
Հերքումից բացի, հայցվորը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
1225% աճ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման ցուցանիշները
Ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրութ...
Սահմանային հսկողության բարձր տեխնոլոգիաներ կներդրվեն TRIPP նախագծում․ Փաշինյան
TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետու...
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...