Իրանի հրթիռային կարողություններն անվերահսկելի են. թույլտվություն չեն պահանջում. Խամենեիի խորհրդական
Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին։
«Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է որոշակի հակազդեցություններ նույնիսկ սպառնալիքի իրականացումից առաջ։ Իրանի հրթիռային և պաշտպանական կարողություններն անվերահսկելի են և թույլտվություն չեն պահանջում: Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ և կոշտ արձագանքի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը», - գրել է Շամխանին X-ում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկխոսության, բայց կարող է ուժ կիրառել, ինչը կունենա ավելի լուրջ հետևանքներ, քան միջուկային օբյեկտներին հարվածելը։ «Հուսով եմ, որ նրանք չեն փորձում վերսկսել միջուկային ծրագիրը, քանի որ եթե դա անեն, մենք այլընտրանք չենք ունենա, քան արագորեն ոչնչացնել այն», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ ու ևս 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Այսօր առավոտյան հղում անելով փաստաբան Սոս Հակոբյանի գրառմանը հայտնել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է «Հայրենիք» կու...
Հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քե...
Կդադարեցվի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...