Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև արտահանում, սպասեք՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, այնպես որ հնարավորությունները շատ են։ Կարծում եմ՝ շուտով, վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, մենք էլ կհաստատենք»,- ասել է նախարարը։
Հարցին՝ ինչ կարող է առաջարկել Հայաստանն Ադրբեջանին, Պապոյանը պատասխանել է.
«Կա ապրանքների ցանկ՝ ալյումին, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք, այսինքն աշխատանք կա տարվող, հիմա այս քննարկումների մեջ են»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:...
Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ ու ևս 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Այսօր առավոտյան հղում անելով փաստաբան Սոս Հակոբյանի գրառմանը հայտնել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է «Հայրենիք» կու...