Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ ու ևս 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Այսօր առավոտյան հղում անելով փաստաբան Սոս Հակոբյանի գրառմանը հայտնել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու կուսակցության Արմավիրի պատասխանատու Արամ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից Auroranews-ին հայտնեցին.
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»:
Նմանատիպ հոդվածներ
Հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քե...
Կդադարեցվի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:...