ԱՄՆ-ն Իրաքի օդային տարածքում աջակցում է Իսրայելի թռիչքներին, սպառնալիք է․ դեսպան
Բաղդադում Իրանի դեսպան Մոհամադ Քազեմ Ալ-Սադեկը հայտարարել է, որ Թեհրանը հայտնաբերել է ամերիկյան հետախուզական թռիչքներ, որոնք Իրաքի օդային տարածքն օգտագործում են Իրանի տարածքին հետևելու համար, հայտնում է Mehr-ը։
Նա նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներն Իրաքի օդային տարածքում աջակցում է Իսրայելի թռիչքներին, ինչը սպառնալիք է ներկայացնում։
Նա նաև ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ արձագանքելու ցանկացած թշնամական գործողության՝ հարգելով Իրաքի ինքնիշխանությունն ու նրա կառավարության որոշումները։ Դեսպանը շեշտել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ օդային տարածքի և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ որպես օրինակ բերելով Իրաքի վրայով ԱՄՆ-ի հետախուզական թռիչքները։
Ալ-Սադեկը նաև նշել է Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ինքնուրույն կառավարման անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով արտաքին զինված ուժերին ապավինելուց։
«Անվտանգությունը բացառապես ներքին և տարածաշրջանային խնդիր է։ Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, ներառյալ Իրաքը, առաջնահերթություն կտան տարածաշրջանային երկխոսությանը, այլ ոչ թե թույլ կտան օտարերկրյա վերահսկողությունն ու միջամտությունը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբե...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:«...
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...