Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։
«Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո։ Փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ մեր կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։ Նման մասնագիտական մոտեցումը ողջունելի է։ Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն՝ փաստացի դառնալով այդ ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից։
Առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնամ այս ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները»,- նշել է Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:...
Միշտ չարամտությունից չէ, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են ն...