Թվայնացվել է բնակության վայրի փաստացի հաշվառման գործընթացը
Թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։
ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 25-ի նիստով հաստատվել և գործարկվել է mcs-register.am հարթակը։
«Հարգելի քաղաքացիներ, եթե փոխել եք բնակության վայրը և ցանկանում եք ՓԱՍՏԱՑԻ հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող եք լրացնել դիմումը օնլայն` առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության։
Անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ խիստ նույնականացման պայմանով։
Մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում։
Ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակով։
Ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։
Ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։
Հաստատել, որ դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում տարածքային տեսուչին հանդիպելու համար։
Վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
Հարցերի դեպքում զանգահարել 84-22»,- հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։





























