Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ
ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» № 1956-Ն որոշումը։
«Որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2026 թ․ ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների, մասնավորապես՝ պանիրներ՝ 2․0 տոննա, թրմօղիներ՝ 5000 սպ․ լիտր, ծխախոտ՝ 2000 հազ․ հատ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) հանդեպ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում:
Ուշադրություն
Նշված մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։ Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կարող է Հայաստանից կոնյակ և ծխախոտ գնել. ադրբեջանցի տնտեսագետ
Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս, ըստ ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քերիմլիի, նախ անհրաժեշտ է հաշվի առնել Հա...
Էկոնոմիկայի նախարարությունը` Ադրբեջանից Հայաստան նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական...
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. Փաշինյան
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և...
Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազ...