Ադրբեջանը կարող է Հայաստանից կոնյակ և ծխախոտ գնել. ադրբեջանցի տնտեսագետ
Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս, ըստ ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քերիմլիի, նախ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի այլ երկրներ արտահանման ընդհանուր կառուցվածքը։ Այս մասին նա ասել է ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրը կարող է սկսվել մոտ ապագայում։
Քերիմլիի խոսքով՝ հայկական արտահանման մոտ 60–65 տոկոսը կազմում են թանկարժեք քարերն ու մետաղները, այդ թվում՝ ոսկին և արծաթը։ «Եթե մենք սա գնենք, ի՞նչ անենք։ Բնականաբար, մեզ դա առանձնապես պետք չէ»,- նշել է նա։
Տնտեսագետը նաև ասել է, որ Հայաստանը արտահանում է էլեկտրաէներգիա, մեքենաշինության արտադրանք, երկաթի հանքաքար և նմանատիպ ապրանքներ, սակայն, նրա գնահատմամբ, Ադրբեջանն այդ ապրանքների կարիքը չունի։ Միևնույն ժամանակ Քերիմլին նշել է, որ ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները և գյուղատնտեսական արտադրանքը կարող են բավարարել Ադրբեջանի պահանջները։ Նրա խոսքով՝ Հայաստանը ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի, և հայկական կոնյակը համաշխարհային ճանաչում ունի։
Քերիմլին ընդգծել է, որ ցանկացած հնարավոր մատակարարում պետք է գնահատվի տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից՝ հավելելով, որ սա ապագայի հարց է, որտեղ գները և այլ գործոններ որոշիչ նշանակություն կունենան։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ
ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ն...
Էկոնոմիկայի նախարարությունը` Ադրբեջանից Հայաստան նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական...
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. Փաշինյան
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և...
Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազ...