Եվրամիությունը դատապարտում է ԱՄՆ-ի որոշումը․ Անտոնիո Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի խոսքով՝ Եվրամիությունը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից եվրոպական քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված ճամփորդական սահմանափակումները։
Նա նշել է, որ նման միջոցառումները անընդունելի են դաշնակիցների, գործընկերների և բարեկամների միջև հարաբերություններում։
Կոշտայի խոսքով՝ Եվրամիությունը հաստատակամորեն պաշտպանում է խոսքի ազատությունը, թվային ոլորտում արդար կանոնները և իր կարգավորող ինքնիշխանությունը։





























