Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու լուրերի մասին
Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Տեսանյութը ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է՝ ստեղծված արհեստական բանականությամբ և ակնհայտորեն ոչ հայալեզու մարդկանց կողմից՝ օտար երկրներից ակնհայտորեն, որովհետև հայերեն չեն բառերը, մեր օգտագործվող հայերենը չէ. այնպիսի բառեր են, որոնք մենք չենք էլ օգտագործում: Ըստ էության, տարածում են ժողովրդի մեջ, ժողովուրդն էլ լսում է տեղեկատվությունը, որ ինչ-որ օգնություն է տրամադրվում:
Պետական պաշտոնյաների նկարներ կան տեսանյութում, և մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր: Իհարկե հերքում ենք, նաև պաշտոնական հերքում ենք տվել: Սա կարելի է դիտարկել լայն տեղեկատվական գրոհի շրջանակներում, որի մեջ մենք կանք: Իմաստն այն է, որ քաղաքացիների մոտ հավելյալ դժգոհություն գեներացվի, որովհետև տեսանյութում ասվում է, որ ինչ-որ բան պետք է նրանց տրվի, բայց հետո, իհարկե, դա այդպես չէ, և քաղաքացիները դժգոհ մնան Կառավարությունից և պետությունից: Խնդրում եմ չտրվել տեղեկատվական այս գրոհին և մանիպուլյացիաներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին, որովհետև մենք ամեն ինչ կիսվում ենք մեր քաղաքացիների հետ, որևէ բան չենք թաքցնում»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից չգրոհեք․ սա «սև ուրբաթ» չի․ Փաշինյան
Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարար...
Խիստ հսկողություն կսահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ․ քաղաքապետի խորհրդական
Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապե...
Փողոցային բարքերով խոսող անձինք, պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավագանու նիստերում երբեմն լարվածություններին։«Փողոցային բարքերով խոսող ան...
Կեղծավորության շղարշը պետք է պատռվի․ Ավինյանը՝ եկեղեցու մասին
Հայ առաքելական եկեղեցին, որը իր ծառայությունն է մատուցում Աստծուն և ժողովրդին, ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցո...