Ռուսաստանը պնդելու է ԱՄՆ-ի վերջին խաղաղության ծրագրում կարևոր փոփոխություններ կատարել. Bloomberg
Ռուսաստանը պնդելու է ԱՄՆ-ի վերջին խաղաղության ծրագրում կարևոր փոփոխություններ կատարել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից մշակված 20 կետանոց ծրագիրը դիտարկում է միայն որպես հետագա բանակցությունների մեկնարկային կետ, քանի որ այն բացակայում է Ռուսաստանի համար կարևոր դրույթներից և թողնում է բազմաթիվ չլուծված հարցեր։
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի ամբողջական ցանկը: Խաղաղության ծրագիրը, որն Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը քննարկում են, արդեն երկու ամիս, պարունակում է 20 կետ։ Սակայն, հիմնական փաստաթղթից բացի, կան նաև առանձին փոփոխություններ, որոնք վերաբերում են կոնկրետ ոլորտներին
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...