Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները քննարկել է Ալիևի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են աշխատանքը բոլոր ոլորտներում և առաջին հերթին՝ առևտրի բնագավառում համագործակցության իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։
Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը և աջակցում է այդ գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...