ԱՄՆ-ն արգելել է որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ ԵՄ նախկին հանձնակատարի մուտքը երկիր
ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել արգելել հինգ եվրոպացիների մուտքը երկիր, որոնց թվում է ԵՄ ներքին շուկայի հարցերով նախկին հանձնակատար Թիերի Բրետոնին։
Պետքարտուղարի հայտարարության համաձայն՝ նշված անձինք իրենց զբաղեցրած պաշտոններն օգտագործել են ամերիկացի գործիչների և ամերիկյան ընկերությունների դեմ ուղղված ռեպրեսիվ գրաքննության միջոցառումները խթանելու համար։
ԱՄՆ իշխանությունները Թիերի Բրետոնիին մեղադրում են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերի կամ ամերիկյան տեխնոլոգիական խոշոր ընկերություններին չափազանց ծանր կարգավորումներով անարդարացիորեն թիրախավորելու մեջ։
Նշվում է, որ Բրետոնն ավելի վաղ հակասությունների մեջ էր մտել X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ՝ օգտատերերի իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենքներին ենթարկվելուց հրաժարվելու պատճառով։
Վիզային սահմանափակումները տարածվում են նաև բրիտանացի և գերմանացի իրավապաշտպանների ու փորձագետների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...