Ինչ շահ ունի ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրում. NYT
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի որոշ դրույթներ անմիջականորեն վերաբերում են ԱՄՆ տնտեսական շահերին։ Այդ մասին գրում է New York Times (NYT) պարբերականը։
Թերթը ուշադրություն է հրավիրել այն կետին, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու նպատակով։ NYT-ի տվյալներով՝ վերականգնման նախագծերին կմասնակցեն ամերիկյան ընկերությունները, որոնք գործունեություն կծավալեն նաև էներգետիկ ոլորտում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ հիմնադրամը կգրավի պետական և մասնավոր ներդրողներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են հիմնադրամին ներդնել յուրաքանչյուրը 100 միլիարդ դոլար։
«Մնում է անհասկանալի, թե որտեղից կվերցվեն այդ միջոցները և արդյոք եվրոպական երկրները համաձայնել են այս ծրագրին։ Վերջնական նպատակը Ուկրաինայի վերականգնման համար մինչև 800 միլիարդ դոլար հավաքելն է», — գրում է պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...