Կալլասը մեղադրել է ԱՄՆ-ին
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպացի քաղաքացիների նկատմամբ ճանապարհորդության սահմանափակումներ սահմանելու որոշումը ԵՄ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձ է։
«Եվրոպացի քաղաքացիների և պաշտոնյաների նկատմամբ ճանապարհորդության սահմանափակումներ սահմանելու ԱՄՆ որոշումը անընդունելի է և մեր ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձ։ Եվրոպան կշարունակի պաշտպանել իր արժեքները՝ խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և սեփական տարածքը անկախ կարգավորելու իրավունքը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք` երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մուտքի արգելք է սահմանել հինգ ակտիվիստների նկատմամբ՝ ամերիկյան հարթակներն ու խոսնակներին գրաքննության ենթարկելու փորձի համար։ Նրանց թվում է նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, որը Եվրոպական Միության «Թվային ծառայությունների մասին» օրենքի հիմնական ստեղծողներից մեկն է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...