Անկարան չի լռելու և չի հրաժարվելու իր դիրքորոշումից․ Էրդողան
Թուրքիան Գազային առանց աջակցության չի թողնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով հրապարակային ելույթով։
Նրա խոսքով՝ Անկարան չի լռելու և չի հրաժարվելու իր դիրքորոշումից՝ կապված Գազայի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ։
«Նույնիսկ հրադադարի պայմաններում խնդիրները շարունակվում են այն համայնքներում, որոնք Իսրայելը վերածել է ավերակների։ Ցուրտ եղանակի և անձրևների սկսվելուն պես Գազայի ժողովրդի բեռն էլ ավելի ծանրացավ: Ըստ համաձայնագրի՝ օրական 600 բեռնատար պետք է մտներ Գազա։ Իսրայելը մշտապես դժվարություններ ու խոչընդոտներ է ստեղծում այս հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ կոնկրետ քայլերի կամ նոր նախաձեռնությունների մասին մանրամասներ չեն ներկայացվել։ Էրդողանը սահմանափակվել է ընդհանուր դիրքորոշման վերահաստատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...